ՙԱմեն ինչ անելու ենք ոսկե մեդալներ նվաճելու և աշխարհի ամենակարևոր մարզական ստուգատեսին արժանապատվորեն ներկայանալու համար՚.-այսօր ՙԱռավոտ՚ օրաթերթին տված ծավալուն հարցազրույցում ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարն, ի թիվս մարզական ոլորտի մի շարք կարևորագույն հարցերի, հանգամանորեն խոսել է օգոստոսին Բրազիլիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի, մեր մարզիկների նախապատրասվածության և ակնկալվող մեդալների մասին: ՙՄենք ունենք փայլուն օլիմպիական թիմ՚,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ որպես ՀԱՕԿ նախագահ, իր խնդիրն է եղել ստեղծել բոլոր պայմանները լիարժեք նախապատրաստվելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv