1991թ. մայիսի 6-ը վճռորոշ եղավ նոյեմբերյանցի 14 ոստիկան ազատամարտիկների համար: Այդ օրը հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող ազատամարտիկները զոհվեցլ են Ոսկեպարի անտառում: Ավանդույթի համաձայն ամեն տարի Նոյեմբերյանում Ռոզա Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցում և ծաղիկներ դնում զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Այս տարի ևս ավանդույթը չխախտելով Ռոզա Ծառուկյանը այցելել Նոյեմբերյան, հանդիպել է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ և այս տարի ևս Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից նրանց հանձնել է դրամական օգնություն:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայկական երաժշտական համաժողովը անկացնում է երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթ: Մրցույթը տեղի է ունենալու մի քանի փուլով: Մայիսի 31-ին տեղի կունենա եզրափակիչ փուլ անցած կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգային կատարումը և ստեղծագործությունները կհնչեն Հովեր պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Առաջին երեք տեղերը զբաղեցրած կոմպոզիտորների համար ,Գագիկ Ծառուկյանե բարեգործական հիմնադրամը սահմանել է նաև դրամական պարգևներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv