Պետք է թևաթափ չթողնել երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցուն. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ով առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին, հերթական անգամ աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Հանրապետության երկրորդ քաղաքում նա նախ հարգանքի տուրք է մատուցել՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի, ապա այցելել է Գյումրու 7 վերք եկեղեցի: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նաև տնակային ավանների բնակիչների հետ, եղել «Շիրակ» բարեգործական կենտրոնում, որտեղ տեսակցել է ապրիլյան քառօորյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների ընտանիքներին: Գագիկ Ծառուկյանը Գյումրիում մոտ 50 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv