Իտալական լեգենդար Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչին տիկնոջ հետ եռօրյա այցով Հայաստանում է: Նա «Մուլտի Գրուպե կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հյուրն է: Այցելության նպատակը Գուչչի աշխարհահռչակ ընտանիքի և «Մուլտի Գրուպե կոնցեռնի միջև գործակցություն սկսելն է: Առաջին քայլերը Երևանի «Արարատե կոնյակի, գինու, օղու կոմբինատից են սկսվելու: Նախ բանակցություններ, ապա նաև հուշագրի ստորագրում. կողմերը համատեղ բրենդ ստեղծելու որոշում են կայացրել: Կոմբինատի հետ գործակցության շնորհիվ կթողարկվեն անվանական կոնյակներ, որոնք, ըստ նախնական որոշման, կունենան «Գուչչի Նոյե անվանումը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv