Ձևավորված  ավանդույթի համաձայն ամեն տարի ապրիլի 7-ին, մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը  գեղեցիկ անակնկալ է մատուցում  տարբեր ոլորտների  երախտավորներին:  Այս տարի նույնպես հիմնադրամը չի մոռացել գարնանային ամենագեղեցիկ տոնը հիշարժան դարձնել ու ժպիտ պարգևել հարյուրավոր կանանց:

Նոր կյանք՝ նոր բնակարաններում. Մայրության և գեղեցկության տոնը յուրովին է նշանավորվել Հանրապետության երկրորդ քաղաքում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհդի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝  նոր և բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ է նվիրել տնակներում ապրող բոլոր այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում նոր երեխա է լույս աշխարհ գալու: Գաղափարը ծնվել է ամիսներ առաջ, սակայն ինչպես տեղեկացրել է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծրագրի մասին  հայտարարվել է ընտրություններից հետո միայն: Բնակարանների բանալիները Ռոզա Ծառուկյանը երեկ անձամբ է հանձնել գյումրեցի ընտանիքներին: Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանն  առանձնահատուկ վերաբերմունք ունի Գյումրի քաղաքի հանդեպ՝ պատահական չհամարելով, որ հիմնադրամը  հերթական խոշորածավալ ծրագիրն է այնտեղ իրականացնում: Չթաքցելով հուզմունքը՝ բնակարանների նոր տերերը շնորհակալություն են հայտնել անսպասելի անկանկալի համար՝ խոստովանելով, որ իրենց ամենանվիրական երազանքը վերջապես կյանքի է կոչվել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։