Սեպտեմբերի 1-ը հիշարժան է հատկապես կյանքի նոր փուլ մտնող մանուկների համար: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, չի մոռացել նրանց ու բազմաթիվ նվերներ է նախապատրաստել առաջին դասարան  հաճախող  փոքրիկների համար: Ուշադրության կենտրոնում առաջին հերթին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներն են: Վաղ առավոտից հիմնադրամը դպրոցական պայուսակներ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ է նվիրաբերել մարզի սահմանապահ գյուղերի բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին: Մարզի բնակիչները, որոնք բազմաթիվ անգամներ են ականատես եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությանը, առաջին հերթին կարևոր են համարել անտեսված չլինելու և բարերարի ուշադրությանն արժանանալու փաստը: Նրանց գնահատմամբ՝ ԲՀԿ առաջնորդը յուրաքանչյուր անգամ գործով է ապացուցում, որ մշտապես սահմանին ապրող մարդկանց կողքին է:

Գիտելիքի և դպրության տոնն առանձնակի ոգևորությամբ են նշել Առինջի «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ դպրոցում: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ամռան ամսիներին կրթօջախն ամբողջությամբ նորոգվել է ու համալրվել նոր գույքով և ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով: Դպրոցի սաներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորել է դպրոցական տարիների ընթացքում ստանալ գիտելիքների առավելագույն պաշար, մշտապես բարձր պահել կրթօջախի պատիվն ու դառնալ հայրենիքի արժանի զավակներ:

Փարիզում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը նվաճումների առումով լավագույններից էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Փարիզում մենք նվաճեցինք 4 մեդալ՝ երկուական ոսկե ու բրոնզե: Ավանդույթի համաձայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  Հայաստանին հաղթանակ բերած մարզիկներին անձամբ է պատվում ու ոգևորում: Հայրենական սպորտի ղեկավարը օլիմպավան կատարած այցի ժամանակ այսօր հանդիպել է ազատ ոճի հավաքականի ըմբիշների հետ, որոնք 2 բրոնզ են նվաճել աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ  Գագիկ Ծառուկյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել էր նաև աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։