Հուլիսի 14-ին Մուլտի Գրանդ հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արդյունավետ կառավարում և առաջնորդություն, Սինգապուրի փորձը խորագրով կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի ներկայացուցիչներ, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական քաղաքական գործիչներ՝ Հայաստանից: Սինգապուրից միջոցառմանը մասնակցել են պառլամենտի պատգամավորներ, գիտնականներ, իրավական-ֆինանսական հարցերի փորձագետներ: Նշելով, որ Սինգապուրյան ֆենոմենի հայր Լի Քուան Յուն սինգապուրյան հրաշքի սկզբունք էր հայտարարել վստահությունը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ Հայաստանի համար եւս Վստահության վերականգնումը այն առաջին քայլն է լինելու, որի վրա հենվելով կազմակերպվելու է մեր երկրի ճիշտ կառավարումն ու առաջընթացը:
Հուլիսի 13-ից 15-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել Սինգապուրի քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, խորհրդարանի պատգամավորներից, իրավական-տնտեսական-ֆինանսական ոլորտների հայտնի փորձագետներից և պրոֆեսորներից բաղկացած 16 հոգանոց պատվիրակությունը: Հայաստանում վերջին իրադարձություններից հետո հեղինակավոր գործիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստան այցելելու, քաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ գործակցության եզրեր նախանշելու և սեփական փորձով կիսվելու համար: Նրանք այցելել են տարբեր բիզնես ենթակառուցվածքներ, ուսումնասիրել ներդրումային դաշտի առանձնահատկությունները: Սինգապուրից Հայաստան ժամանած պատվիրակությունը առանձնահատուկ շեշտել է Գագիկ Ծառուկյանը դերակատարությունը քաղաքական և տնտեսության զարգացման բնագավառներում:
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ զրույցում ցանկություն է հայտնել, որ չինական հզոր ընկերությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում և իր պատրաստակամությունն է հայտնել անձնապես լինել Հայաստանում չինական ներդրումների երաշխավորը: Դեսպան Էրլունը բարձր է գնահատել Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերը և նրա անձնական մեծ ներդրումը Չինաստանի կոմունիստական կուսակցության և ԲՀԿ-ի միջկուսակցական կապերի ամրապնդման և երկու երկրների գործարարների շփումների ապահովման գործում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv