Սեպտեմբերի 1-ը հիշարժան է հատկապես կյանքի նոր փուլ մտնող մանուկների համար: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, չի մոռացել նրանց ու նվերներ է ուղարկել սահամամերձ գյուղերի բոլոր առաջին դասարանցիներին: Սահամապահ գյուղերի բնակիչների խոսքով նվերները երեխաներին ոգևորում են, իսկ իրենց համար առավել կարևորը ուշադրությունն ու հոգածությունն է, որին մշտապես արժանանում են Գագիկ Ծառուկյանի կողմից:
Հազարից ավելի դպրոցականներ այսօր դպրոց գնալուց անմիջապես հետո հյուրընկալվել են Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան բակում, որտեղ նրանց համար կազմակեպվել էր Գիտելիքի օրվան նվիրված տոնական մեծ միջոցառում: Տոնախմբության ընթացքում երեխաները շփվել են հեքիաթների սիրված հերոսների հետ, մասնակցել տոնական խաղերի, մրցույթների, լուսանկարվել են Գագիկ Ծառուկյանի հետ և համտեսել պաղպաղակ, որը նրանց հյուրասիրել են Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի առաջատարները:
Գիտելիքի օրվա առթիվ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած հանդիսության ընթացքում ԲՀԿ ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական հարցերի:
Շարունակվում է ԲՀԿ – ին անդամակցության գործընթացը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ 3000-ից ավելի նոր կուսակցականներ համալրել են ԲՀԿ քաղաքական մեծ ընտանիքի շարքերը:ԲՀԿ առաջնորդը շնորհավորել է նոր կուսակիցներին «Բարգավաճ Հայաստան» - ի հզոր թիմին միանալու առթիվ և նրանց մաղթել բարի երթ: Գագիկ Ծառուկյանը պատրաստկամություն է հայտնել մշտապես լինել հին և նոր կուսակցականների կողքին՝ աջակցելով նրանց բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելու տեսլականն իրագործելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv