Դինամո մարզադահլիճում կայացել է բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին 3 քաշային կարգերում մասնակցել է ավելի քան 150 մարզիկ: Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը: Նա և՛ աջ, և՛ ձախ ձեռքով դարձել է Հայաստանի չեմպիոն:
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով և մտքով լինելու է մարզիկների հետ և սպասելու նրանց մրցելույթներին: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է,որ Տոկիո մեկնող յուրաքանչյուր մարզիկ իսկապես ուժեղ է և ի զորու է մեդալ նվաճելու:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv