Items filtered by date: Երեքշաբթի, 23 Փետրվարի 2021
Երեքշաբթի, 23 Փետրվարի 2021 22:50

Էպիկենտրոն 23.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայրենիքի փրկության շարժում»-ը երեկոյան հերթական երթն է անցկացրել, որը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից: Քաղաքացիները նախ գնացել են ոստիկանություն՝ ոստիկանապետից պահանջելով իջնել և պարզաբանում տալ այսօրվա բռնությունների վերաբերյալ: Երթի մասնակիցներն այնուհետև շարժվել են ԱԱԾ: Զուգահեռ անհնազանդության գործողություններ են իրականացվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Որոշ ժամանակով փակվել է Խանջյան փողոցը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ամփոփել է 2020 թվականի արդյունքները: «Չնայած մեր երկրում առկա հսկայական ներուժին, պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում գիտությանը»- հայտարարել է Արեգ Միքայելյանը: Նա մեկնաբանել է նաև աստղադիտարանը ԳԱԱ-ի կազմից դուրս բերելուն և չարաշահումների դեպքով հարցուցված քրեական գործերին առնչվող հարցերը:

 

Երեքշաբթի, 23 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 23.02.2021

Published in Անցուդարձ

Հայկական Fly Armenia Airways ավիաընկերությանը պատկանող, ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը չարտոնված վայրէջք է կատարել Իրանում: Վայրէջքի հանգամանքները դեռ պարզ չեն, բայց առաջ է քաշվում ինքնաթիռի առևանգման կամ վաճառելու վարկածը: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատել է չարտոնված վայրէջքի մասին տեղեկությունը, հայտնել, որ ընթանում է քննություն:

Երեքշաբթի, 23 Փետրվարի 2021 19:00

Ձայնային հարված 23.02.2021 Մագա

Published in Music Սթար

«Հայրենիքի փրկության շարժում»-ը մի քանի ժամ շարունակ փորձել է փակել կառավարությունից դեպի կառավարական 3-րդ մասնաշենք գնացող ճանապարհը՝ խափանելու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Շրջակա միջավայրի նախարարություն: Վարչապետին, սակայն, անվտանգության մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ հաջողվել է անարգել մտնել նախարարություն, ապա դուրս գալ: Երկու դեպքում էլ հեռվում կանգնած քաղաքացիները վիրավորանքներ են հնչեցրել երկրի ղեկավարի հասցեին՝ նրան անվանելով «դավաճան» և «թուրք»: Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկել 5 տասնյակից ավելի մարդու: Տուժել է նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Պատանդառությունն աստիճանաբար դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար»,-խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԳ նախարարը: Արա Այվազյանը, արձագանքելով գերիների վերադարձի ժամկետների մասին «Էպիկենտրոն»-ի հարցին, կոչ է արել զինվել համբերությամբ՝ նշելով, որ հարցը լուծելու համար աշխատում են ոչ միայն հայաստանյան կառույցներն ու միջգերատեսչական հանձնաժողովը,այլև միջազգային գործընկերները: Նախարարն ԱԺ էր գնացել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է: Էրիկ Ալեքսանյանն ավելի վաղ դատարան էր ներկայացրել նիստը հետաձգելու մասին միջնորդություն՝ նշելով, որ նույն ժամին Վերաքննիչ դատարանում մեկ այլ նիստի է մասնակցելու: «Պաշտպանի վարքագիծը չարամիտ է,որն ամբողջ պաշտպանական կողմի վարքագիծն է»,-հայտարարել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ որոշել է Ալեքսանյանի վարքագծին անդրադառնալ հաջորդ անգամ, իսկ այսօրվա նիստը հետաձգել է:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է փոխհատուցել պատերազմում զոհվածների, անհետ կորածների իրավահաջորդներին եւ հաշմանդամություն ստացածներին: Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է նորացված ընթացակարգերը: Դրանցում կան նաեւ ենթադրյալ դատական գործընթացներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։