Items filtered by date: Հինգշաբթի, 18 Փետրվարի 2021
Հինգշաբթի, 18 Փետրվարի 2021 22:02

Էպիկենտրոն 18.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 18 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 18.02.2021

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 18 Փետրվարի 2021 19:00

Ձայնային հարված 18.02.2021

Published in Music Սթար

Այսօր վաղ առավոտյան տեղացած ձյան առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքում մեծ սառցադաշտեր են առաջացել: Երևանի գրեթե բոլոր բարձրադիր գոտիներում խցանումներ և ավտովթարներ էին: Ի պատասխան քաղաքացիների բազմաթիվ բողոքների՝ քաղաքապետարանն ասում է, որ տեղումներին պատրաստվել է նախապես և պնդում, որ քաղաքի բոլոր փողոցները մաքրել են:

Արա Գեւորգյանը տեղյակ չէ՝ ճի՞շտ են արդյոք մամուլի այն հրապարակումները, որ Ադրբեջանի Մշակույթի նախարարությունն ընդունել է «Արցախ» ստեղծագործության հայկական լինելը: Հայ կոմպոզիտորը Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել: Այս պահին աշխատանքները կասեցված են, քանի որ Գևորգյանի փաստաբանը միջազգային դատարանում զբաղված է հայ գերիների հարցով: Արա Գևորգյանը մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանին վստահեցրել է՝ դատարանում Բաքվին հաղթելու է և ստիպելու է մեծ փոխհատուցում վճարել:

Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը խորհրդարանին առաջարկում են Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հայտարարություն ընդունել: Նախագծով անկախ պատգամավորները ցանկանում են ուժեղացնել միջազգային հանրության ճնշումն այդ երկրի վրա և դատապարտել նրա հակամարդկային պահվածքը:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր կատարած այցի արդյունքները: Արման Թաթոյանն ահազանգել է բնակիչների կյանքին, սեփականության ու այլ իրավունքներին սպառնացող վտանգների մասին: Ըստ օմբուդսմենի՝ գյուղերի հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինծառայողների առկայությունը լրջորեն վտանգում են բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները: Սյունիք կատարած այցի արդյունքների մասին
Արման Թաթոյանը հայտնել է մեր գործընկեր Վաչիկ Գրիգորյանին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։