Items filtered by date: Կիրակի, 08 Նոյեմբերի 2020
Կիրակի, 08 Նոյեմբերի 2020 22:40

Էպիկենտրոն 08.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Շուշիի համար առանձին ճակատամարտը, որն ընթանում է վերջին 3-4 օրը, վաղը, ինձ թվում է, կավարտվի»,- հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Շուշան Ստեփանյանն էլ հայտնել է, որ ՊԲ-ն Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել է հակառակորդի երկու ԱԹՍ: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է թշնամու շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա: «Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»,-նշել է ՊՆ խոսնակը: Օրվա ավարտին էլ Զինուժը հրապարակեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում անգնահատելի է հատկապես բժշկի արժեքը:Այս օրերին մարտադաշտում մյուսների կյանքը փրկելու ընթացքում նաև բժիշկներ են հերոսանում: Ռազմական բժշկի մասնագիտություն ստացած, 24-ամյա Տիգրան Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին՝ մարտական դաշտի ամենաթեժ կետից ընկերներին փրկելու պահին:

Ծանր ու վճռական մարտեր՝ Շուշիի համար: Այս մասին այսօր արդեն մի քանի գրառում է արել ՊՆ ներկայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրել է, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ, իսկ ահա 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խփվել է հերթական Բայրաքթարը: WAR GONZO-ն հայտնել է,որ ադրբեջանական զորքերը Մարտունու ուղությամբ նահանջում են: Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանն էլ գրել է, որ Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով հայկական ուժերն անցել են գրոհի:

Երևանի սրտում՝ Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում, պատարագից հետո բացօթյա համերգ-դրամահավաք է անցկացվել՝ ի աջակցություն հայոց բանակի: Համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Ընթացող պատերազմի խորհրդանիշ դարձած հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մահվանից անցել է 40 օր: Նրա ընտանիքի անդամները,հարազատները, ընկերներն ու հայրենակիցներն այցելել են Ալբերտի շիրիմին,ծաղիկ խոնարել և փառաբանել նրա հիշատակը: Նահատակված զինվորի հայրը լրագրողներին ասել է,որ այսօր ավելին, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համախմբում, քանի որ միայն այդպես է հնարավոր հաղթել թշնամուն: Արտակ Հովհաննիսյանը նաև մանրամասներ պատմել որդու հետ ունեցած վերջին հեռախոսազրուցից:

Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին վերջին օրերին հայտարարել են ոչ միայն Հայաստանում, այլև քաղաքակիրթ աշխարհի տարբեր անկյուններում: Ի՞նչ քայլեր է կատարում այդ ուղղությամբ Լեհաստանի հայկական համայնքը և ի՞նչու է լեհ հայտնի գործիչը որոշել ստեղծել իր հայրենակիցներից կազմված կոմիտե, որի նպատակն Արցախի անկախության ճանաչումն է: Կարևոր մանրամասները՝ ներկայացվող ռեպորտաժում:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և մինչև 18 տարեկանների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած արցախցի գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը «Մատ տեռորին» խորագրի ներքո շախմատային միաժամանակյա սեանս են կազմակերպել: Սեանսին մասնակցել են Արցախի ու Երևանի մի շարք երեխաներ: Նախաձեռնության շրջանակում վաճառքի է հանվել Արոնյանին նվիրված շախմատային գիրքը, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է համահայկական հիմնադրամին:

Կիրակի, 08 Նոյեմբերի 2020 15:00

Ես կամ 08.11.2020 Մերի Քոչարյան

Published in Ես կամ

«Սկսվել է 3-րդ համաշխարհային պատերազմ,որը հիբրիդային է»,-այս մասին գերմանական ARD հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է Հայաստանի վարչապետը:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մահմեդականների և հուդդայականների դեմ: Ակնկալելով Եվրամիության և աշխարհի մյուս բոլոր երկրների աջակցությունը՝ Հայաստանի ղեկավարը վերահաստատել է՝ կոնֆլիկտի կարգավորման միակ ընդունելի ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։