Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստներին: Հայրենական սպորտի ղեկավարը բազմաթիվ անակնկալներ էր պատրաստել վետերան ֆուտբոլիստների համար:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով՝ Բելառուսի ու Հայաստանի միջև քաղաքական և առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ներդրում ունենալու համար ԲՀԿ նախագահ, ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է ՙԺողովուրդների բարեկամության՚ շքանշանով: