Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է փակ պահել Բաղրամյան փողոցը: Այսօր 13:30-ին ընդդիմությունը ԱԺ-ի դիմաց հանրահավաք է անցկացրել՝ հայտարարելով, որ մինչև վերջ կանգնելու է բանակի կողքին: Հանրահավաքին հաջորդել է երթը դեպի նախագահի նստավայր: Քաղաքացիներն Արմեն Սարգսյանից պահանջել են չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման մասին Փաշինյանի որոշումը: Այնուհետև երթի մասնակիցները շարժվել են դեպի կառավարական ամառանոց, ԱԳՆ, գլխավոր դատախազություն և վերջում վերադարձել Բաղրամյան պողոտա, որն այս օրերին վերածվել է ընդդիմության շտաբի: