«Մի պահ ձեզ պատկերացրեք այն հայ մոր փոխարեն, ով այս ամիսներին դժոխքի միջով է անցնում՝ փնտրելով ու սպասելով իր որդուն». այսպես է դիմել եվրոպացի գործընկերներին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում:Պատգամավորը բոլորի ուշադրությունը հրավիրել է պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի գործած պատերազմական ամենադաժան հանցագործությունների վրա: Հայաստանի պատվիրակության անդամը կոչ է արել Եվրոպայի խորհրդին գործուն քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու ուղղությամբ: