Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում հաստատել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այդ որոշման համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը, համաձայն որի՝ պատգամավորն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրությամբ: Հարցին կողմ են քվեարկել «Իմ քայլ»-ից 10 պատգամավոր, դեմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի 4 պատգամավորները: Իսկ «Լուսավոր Հայասաստան»-ի ներկայացուցիչները չեն մասնակցել նիստին: «Որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այդպես էլ չներկայացվեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանց գնահատմամբ՝ տեղի է ունենում քաղաքական հետապնդում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: