Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո 104 հատուցում է իրականացրել: Առաջիկայում դրամական աջակցությունը կտրամադրվի շաբաթական մի քանի տասնյակի սկզբունքով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ հատուցումները կատարվում են ինչպես միանվագ, այնպես էլ երկարաժամկետ: Դրանք ստանալու համար դիմելու ժամկետն անսահմանափակ է: Ծրագրի շահառուներն են պատերազմի հետևանքով զոհվածի կամ անհետ կորածի ծնողները,ամուսինը,երեխաները,բացառիկ դեպքերում նաև՝ քույրը կամ եղբայրը: