Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2020 15:29

«Եթե մարդկանց հարցնեն՝ ուզո՞ւմ են Ծառուկյանն ազատվի, 99 տոկոսը կասի «այո». Երեմ Սարգսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության քննությունն այսօր հետաձգվել է: Նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ նիստի հետաձգման պատճառն այն է, որ դատարանն իրենցից որոշակի փաստաթղթեր է պահանջել: Փաստաբանի խոսքով՝ դատարանը պետք է հաշվի առնի նաև հանրային շահը: «Եթե հիմա դրսում հարցում անեն, թե Ծառուկյանին պետք է ազա՞տ արձակեն, ապա 99 տոկոսը կասի` այո՛»,- նշել է Սարգսյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։