Իսրայելի հայերը բողոքի ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի: Նրանք ավտոերթ են արել ու պահանջել երկրի իշխանությունից դադարեցնել ագրեսոր Ադրբեջանի զինումը: Երթը, սակայն, խաղաղ չի անցել: Ադրբեջանցիները հարձակվել են մեր հայրենակիցների վրա, կոտրել նրանց մեքենաները, պատռել դրոշները: Միջադեպի հետևանքով տուժել է երթի մասնակից հայերից մեկը, հարուցվել է քրեական գործ, 3 ադրբեջանցի ձերբակալվել է: