«Զինուժ մեդիան» անդրադարձել է Գյանջա քաղաքի մասին ադրբեջանական քարոզչամեքանայի տարածած ստերին, համաձայն որոնց Հայաստանի տարածքից հարվածներ են հասցվել քաղաքին: Տեսանյութում ոչ միայն կետ առ կետ բացահայտվում է ադրբեջանական կեղծիքը, այլև բացատրվում է, թե ինչպիսի պարզունակ միջոցների է դիմում հակառակորդի քարոզչամեքենան՝ ապատեղեկատվություն տարածելու համար: