Վրաստանի նախագահի ընտրությունից հետո Հայաստանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները հարևանների հետ լուրջ փոփոխությունների շեմին են: Սա ոչ միայն հայ, այլև վրացի և ռուս վերլուծաբանների կարծիքն է: Գեորգի Մարգվելաշվիլիի թիմը չի շարունակի Սահակաշվիլիի քաղաքական կուրսը, որով Վրաստանը գործակցում էր միայն Ադրբեջանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերների հետ, իսկ բոլոր այն երկրները, որոնք լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, համարվում էին Վրաստանի պոտենցիալ թշնամի: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այդ առումով սպասում է հայ-վրացական շփումների շեշտակի փոփոխություններ, մանավանդ տնտեսական ոլորտում: