Շաբաթ, 03 Մարտի 2018 16:19

Կարեն Կարապետյանը Գյումրի է ուղևորվել նոր էլեկտրագնացքով

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր էլեկտրագնացքով: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության որոշումը: Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ, կիրակի էքսպրեսի ռեժիմով: Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով: Մարտի 4-ին, նաեւ 8,9,10 և 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2 հազար 500 դրամ: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է մեր պայմաններին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։