Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 17:54

Դոպինգի դեմ պայքարը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է

Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում են սպորտային բժշկությանը նվիրված կրթական սեմինարներ: Օլիմպիական ավանում այսօր հավաքվել են բազմաթիվ հայ մասնագետներ եւ քննարկել խթանիչների դեմ պայքարին վերաբերող օրակարգային խնդիրներ: Տարածաշրջանում վնասվածքների բուժման լավագույն մասնագետ, Վրաստանի հակադոպինգային կենտրոնի ներկայացուցիչ Պավել Կասրանցեն սեմինարի պատվավոր հյուրն է եղել: Քննարկման նպատակը հակադոպինգային հարցերի վերաբերյալ սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումն է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյանն հավաստիացրել է, որ դոպինգի դեմ պայքարը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ անձամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։