Նորություններ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ: Պատգամավորները հանդիպումներ են ունեցել սահմանակից դարձած համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Օրենսդիրները տեղում ծանոթացել են անվտանգային իրավիճակին, ինչպես…
Երևանում Սյունիքի անվտանգության վերաբերող համաժողով է անցկացվել: «Մենք կանգնած ենք Սյունիքը մի քանի տարում լիարժեք հայաթափելու ու կորցնելու խնդրի առաջ»,- հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ նշել է, որ…
Տարեսկզբից քաղաքացիները պարենային ապրանքի շուկայում գների աճ են նկատել:Թանկացել են հիմնականում ձեթը,հնդկաձավարը,շաքարավազը,հացը, ալյուրը, նույնիսկ միրգ-բանջարեղենը:«Էպիկենտրոն»-ը շրջել է մայրաքաղաքի խանութներով,ֆիքսել ապրանքների գներն ու լսել քաղաքացիների վրդովմունքը: Մարդիկ տարակուսանքով են վերաբերվում Էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունը,թե 2-2.5-տոկոսանոց գնաճը…
Ժամկետային զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիաները: Այսօր ևս նրանք կառավարության շենքի մոտ պահանջել են Արցախում ծառայող իրենց որդիներին տեղափոխել Հայաստան: Այդ պահանջը ծնողների մի մասը ներկայացրել է վարչապետին: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը,սակայն, նրանց չի…
Ծաղկաձորի մարզաբազայում այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները: Որպես կանոն տարվա այս եղանակին մեր մարզիկները հիմնականում աշխատում են ֆիզիկական որակների բարելավման վրա: Գորգային աշխատանքից բացի ըմբիշները նաև…
«Հայրենիքի փրկության շարժում»-ը մարզային այցելությունները սկսել է Շիրակից: Շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը և համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպել են գյումրեցիների հետ:«Երկիրը ճգնաժամային ծանր իրավիճակից դուրս բերելու առաջին նախապայմանը վարչապետի հրաժարականն է»,- հայտարարել է Վազգեն…
Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի նվազում, այլև վերջին շրջանում նոր թափ է առել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Սոցցանցերում դեռ տեսնում ենք «մորթենք, արյունը խմենք» մեկնաբանություններ, ինչն, ըստ Արման Թաթոյանի, պետական հիմքի…
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Ծաղկաձորի մարզաբազայում շարունակում է համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել Ուկրաինայի ընտրանու հետ: Մարզումային այս փուլում մարզչական կազմը հիմնական շեշտը դրել է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա։ Տղաները օրական անցկացնում…
Առաջիկայում պարտադիր զինծառայությունից և զորահավաքից խուսափելու պատժաչափը կարող է խստացվել: Նախագծի քննարկումն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հետաձգվել է՝ լրամշակման նպատակով: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև պաշտպանության նորանշանակ փոխնախարար Արման Սարգսյանը: Նա…
ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Ընտրության վերաբերյալ դիրքորոշում ԲՀԿ-ում այս պահին չկա, Ջհանգիրյանին ներկայացրել են իրենց մտահոգող բոլոր հացրերը, լսել պարզաբանումներ, հայտնել է խմբակցության քարտուղար Արման…
ՀՌՀ-ն ամփոփել է հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ առաջիկա յոթ տարում հանրապետական սփռում կիրականացնեն «Կենտրոն», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Շանթ» և «ATV» հեռուստաընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկությամբ հավաքել են ամենաբարձր միավորները:…
Կառավարության նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա են արել Արցախում պարտադիր զինվորական ծառայություն անցող ժամկետայինների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում են Արցախից Հայաստան տեղափոխել բոլոր զինվորներին՝ պնդելով, որ իրենց զավակների համար անվտանգության երաշխիքներ չկան: Ակցիայի մասնակիցներին…
«Երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին»,-այս տարվա կառավարության առաջին նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը փոփոխություններ է արել բժշկասոցիալական փորձաքննության կարգում: Այսուհետև մինչև հաշմանդամության կարգի հաստատումը, սոցապը…
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է ԲԴԽ անդամներին իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի սահմանափակման խնդիրը: Այս մասին նախկին զինդատախազը հայտարարել է խորհրդարանում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո: Ըստ նրա՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ վտանգավոր…
Ադրբեջանում այս պահին 120-ից ավելի հայ գերի է պահվում: «Քաղաքական գործընթացներն ու անորոշությունը մեծապես դժվարացնում են գերիներին իրավական ճանապարհով վերադարձնելու գործընթացը»,-կարծում է ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Ըստ նրա՝ եթե հարցը բանակցությունների մաս չդառնար,ապա…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։