Նորություններ

Մայրաքաղաքը պատրաստվում է դիմավորել 2014-ը: Քաղաքապետարանը երևանցիներին և հյուրերին խոստանում է ամանորի հեթիաթ: Հեքիաթային են, թե իրական տոնակատարության վրա ծախսվող գումարները:
Վերժինե Սվազլյանի ՙՀայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ՚ գրքի հայերեն և անգլերեն տարբերակները տպագրվել են 2011 թվականին: Թուրքական ՙԲելգե՚ հրատարակչությունը օրերս հրատարակել է նաև գրքի թուրքերեն տարբերակը: Համարձակ գործը նախաձեռնողը՝ Ռաջըպ Զարաքոլուն, հերթական անգամ Հայաստանում է:
Մոտ մեկ տարի առաջ սկսված Ռազմական ոստիկանության արմատական բարեփոխումը դրական արդյունք է տալիս. պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը։ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ…
Դեկտեմբերի 12-ին Երևանում Սևծովյան տնտեսական գործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը չի կարելի համարել արտառոց երևույթ, քանի որ Թուրքիայի արտգործնախարաը պաշտոնական այցով չի ժամանում Հայաստան: ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար…
Խորհրդարանական արտահերթի այսօրվա աշխատանքը եղել է չափազանց բուռն և հագեցած: Լուրջ քննարկման առարկա է դարձել Բնապահպանության նախարարի պահելաձևը: Պատգամավորները դժգոհել են, որ Արամ Հարությունյանը պատշաճ հարգանք չի ցուցաբերում ԱԺ նկատմամբ: Իր հասցեին ուղղված բազմաթիվ քննադատություններից…
Սիսիանցի երկրապահները կմասնակցեն հաջորդ տարի փետրվարին կայանալիք ԵԿՄ 10-րդ համագումարին: Ազատամարտիկները քննարկել են այն խնդիրները, որը հնչեցնելու են ԵԿՄ համագումարում:
Բոստոնում բնակվող, համակարգչային մասնագետ Պերճ Ջոլոլյանը տարիներ առաջ լինելով Սիսիանում եւ այցելելով դպրոցներ նկատել է, որ դպրոցները համակարգիչների կարիք ունեն: Հարազատների, մտերիմների աջակցությամբ բոստոնահայերի հանգանակություն է կազմակերպել, համակարգիչներ գնել եւ նվիրել դպրոցներին, լավ սովորող աշակերտներին…
Ազատության հրապարակից ՀԱԿ-ն սկսել է իր ավանդական երթը՝ մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով: Երթի նպատակն է՝ բողոքել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, դրանց սահմանափակման դեմ: ՀԱԿ-ը կոչ է արել քաղաքացիներին միանալ երթին, ցույց տալով ժողովրդավարություն կերտելու…
Կառավարության նախաձեռնությամբ և նրա սահմանած օրակարգով այսօր մեկնարկել է Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանը: Գործադիրի անդամները պատգամավորներին են ներկայացրել օրենսդրական նախագծեր, որոնք մեծամասամբ այս կամ այն ձևով առնչվում են 2014 թ. պետական բյուջեի նախագծին: Այդ նախագիծն…
Մայրաքաղաքում տարեցտարի ավելանում են ժամանակակից տեսք ունեցող շինությունները: Դրանք մասամբ փոխել են հայ ճարտարապետության դիմանկարը: Որն է ճիշտ. պահպանել համաշխարհային ճարտարապետության մեջ ուրույն տեղ ունեցող հայկական ոճը, թե շարժվել ժամանակակից ճարտարապետության հետևից: Թեման մանրամասնել է…
Մարդու իրավունքերի պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ դատական համակարգին վերաբերող ՄԻՊ արտահերթ զեկույցը PR-ի և շոու սարքելու առումով հաջողված զեկույց էր: Իրավունքի տեսանկյունից զեկույցը սիրողական մակարդակի էր: Դատական դեպարտամենտի միջազգային գործակցության և հասարակության հետ կապերի ծառայության…
Հանրապետությունում շարունակվում է ձմեռային զորակոչը։ Այն տարբերվում է նախորդներից, պաշտպանության նախարարությունը առավել բաց է դարձրել զինակոչիկների ծառայության վայրի ընտրությունը։
1948թ.դեկտեմբերի 9-ը Միացյալ ազգերի կազմակերպությունը հաստատել է որպես ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օր: Անկախացումից հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել այդ կոնվեցիայի գործադրմանը և միջազգային բոլոր ատյաններում նշել է դրա կիրառման կարևորությունը: Բացի այդ, միջազգային ատյաններում…
Ադրբեջանը պատրաստվում է մասնակցել Սևծովյան տնտեսական գործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին, որը կայանալու է դեկտեմբերի 12-ին Երևանում, հայտնել է Ադրբեջանի ԱԳ մամուլի ծառայությունը: Նիստին Ադրբեջանը ներկայացնելու է ԱԳՆ տնտեսական գործակցության բաժնի ղեկավար Շովգի…
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն առանձնացրել է 2014 թվականի պետական բյուջեի նախագծի աբսուրդ ու տարօրինակ 10 հատկացումը, որոնց մեծ մասը իրենց նպատակին չեն ծառայում կամ առաջնային կարևորության խնդիրների չլուծման պայմաններում պարզապես շռայլություն կարելի է…
Գաղտնիք չէ, որ դատական համակարգը Հայաստանում ամենակոռուպմացվածներից է, եթե ոչ ամենակոռումպացվածը, սակայն կոնկրետ փաստեր ոլորտի չարաշահումների վերաբերյալ այնքան էլ հաճախ չեն հրապարակվում: Բայց երբեմն լինում են բացառություններ: Այսօր` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ՄԻՊ…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։