Items filtered by date: Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2019
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2019 22:50

Էպիկենտրոն 12.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ Հայաստանի 2-րդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին: Մինչև այդ դատարանում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը:«Սա Հայաստանի պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»,-հայտարարել է նա, ապա դիմել դատավորին՝ ասելով.«Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի պատմության։ Իսկ թե ինչպիսին է լինելու այդ էջը` կախված է ձեզանից»: 2-րդ նախագահը պատասխանել է նաև մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթներին: Ամբաստանյալի կարգավիճակով դատարանում են եղել նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 12.09.2019

Published in Անցուդարձ

Երևանում բացվել է «Armenia EXPO 2019» 19-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Տաղավարներում ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ այլ երկրների արտադրանք: EXPO-ին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին ներկայացված հայկական արտադրանքին:

Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2019 19:26

Dr. Դավիթ 12.09.2019

Published in Dr. Դավիթ

Կառավարությունը կվերադարձնի 56 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին: Այսօրվա նիստում գործադիրի անդամները միաձայն կողմ են քվեարկել որոշմանը: «Այս 56 միլիարդ դրամը, ըստ էության, որևէ մեկը հույս չուներ, թե կստանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հնարավորությունն առաջացել է նրանից, որ այս տարի բյուջեի եկամուտներն ավելացել են: Կառավարությունը հաստատել է նաև հակածխախոտային քաղաքականության մասին օրինագիծը: Ըստ այդմ, ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ձևավորելու նպատակով ստորագրահավաք է սկսել, հայտարարել է Սերգեյ Բագրատյանը: Անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի հաշվետվություններին` պատգամավորը նշել է, որ իրենք պատրաստ են ապացուցել, որ ընկերության ներկայացրած թվերը սին են: Իսկ խորհրդարանն, ի թիվս տարբեր օրինագծերի, քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Թեկնածուն նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինն է:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ դատական առաջին նիստը։ Ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ միասին դատարանում են հայտնվել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը , պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: «Սա Հայաստանի պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ ապա դիմել է դատավորին՝ ասելով.«Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի պատմության։ Իսկ թե ինչպիսին է լինելու այդ էջը` կախված է ձեզանից»:

Հայաստանում ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցող Ռուսաստանի փոխվարչապետի ոչ հստակ ձևակերպումները տեղեկատվական ռումբի ազդեցություն ունեցան: Յուրի Բորիսովը կարծես թե չի բացառել, որ կառույցի մյուս անդամների մեծ ցանկության դեպքում Ադրբեջանը ՀԱՊԿ-ում կարող է ինչ-որ կարգավիճակ ստանալ: Երկու րոպե հետո հայրենակցի ոչ հստակ ձևակերպումներն ուղղել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը: Վալերի Սեմերիկովը վստահեցրել է, որ Երևանն անհանգստանալու պատճառներ չունի:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներն անհրաժեշտության դեպքում կլինեն ժողովրդի կողքին, որպեսզի անօրինականություն չլինի և բռնություն տեղի չունենա, այսօր խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպվող ակցիաներին վերաբերող հարցին: Լրագրողները ԲՀԿ նախագահից հետաքրքվել են նաև հնարավոր ընդդիմադիր բևեռի ձևավորման մասին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։