Items filtered by date: Հինգշաբթի, 09 Մայիսի 2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ով մայիսի 8-ից Արցախում է, բացառիկ հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը: Ավելի քան 10 րոպե տևած զրույցում Հայաստանի նախկին ղեկավարը խոսել է մայիսյան եռատոնից, Շուշիի ազատագրումից և առաջիկա անելիքներից: «Առաջին զգացողությունս ափսոսանքի զգացողությունն է, որ այդքան տղաներ զոհվեցին, նրանցից շատերն առաջնորդներին էին և կարող էին օգուտ բերել մեր երկրին, բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացողությունն այն գործի հանդեպ, որի համար նրանք զոհվել են և նվիրել իրենց կյանքը»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նա հիշել է Շուշիի ազատագրման օրերը, անդրադարձել նաև առաջիկա անելիքներին: Հայաստանի նախկին ղեկավարը նշել է, որ կարոտում է իր զոհված ընկերներին՝ Վազգենին, Մոնթեին, Դուշման Վարդանին և մարտական մյուս ընկերներին, և պատրաստվում է առաջիկա օրերին այցելել բոլորի շիրիմներին: Իսկ թե որո՞նք են լինելու Սերժ Սարգսյանի առաջիկա քայլերը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:

Հինգշաբթի, 09 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 09.05.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 09 Մայիսի 2019 20:10

Էպիկենտրոն 09.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան այրերը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Ստեփանակերտում մասնակցել են մայիսյան եռատոնի միջոցառումներին: Նրանք քայլերթով Վերածննդի հրապարակից շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենականում և Արցախի պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրերը մեկնել են Շուշի, ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանին, ճաշել թթենիների տակ: Հայոց հնագույն բերդաքաղաքում վաղ առավոտից թևածել է տոնական շունչը, հաղթական երգն ու պարը համախմբել են բոլորին՝ մեծից մինչև մանուկ: Արցախում անցկացված տոնական միջոցառումներին հետևել է նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Այսօր վաղ առավոտից տոնական շունչ է թևածել նաև Գյումրիում: Վարդանանց հրապարակում հայկական և ռուսական զինված ուժերի մասնակցությամբ տեղի է ունեցել զինվորական շքերթ, որին հաջորդել է զինտեխնիկայի ցուցադրությունը: Տոնական օրը շարունակվել է անմար կրակի մոտ: Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը պատվել է բազմերանգ ծաղիկներով: Իսկ հաղթական օրվա էպիկենտրոնում եղել են տոնի գլխավոր հերոսները՝ Մեծ Հայրենականի վետերանները: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին հետևել է Գյումրիի մեր գործընկեր Լիլիթ Մուրադյանը:

Մեծարել բոլոր վետերաններին, պահել նրանց մշտական ուշադրության կենտրոնում: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74-րդ տարելիցի առթիվ հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ուշադրության առանցքում այս անգամ Արմավիր մարզում բնակվող վետերաններն են: Հիմնադրամի աշխատակիցներն այսօր այցելել են նրանց, փոխանցել Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքն ու դրամական պարգևներ՝ տոնի հերոսներին:

Մեծարել բոլոր վետերաններին, պահել նրանց մշտական ուշադրության կենտրոնում: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74-րդ տարելիցի առթիվ հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ուշադրության առանցքում այս անգամ Արմավիր մարզում բնակվող վետերաններն են: Հիմնադրամի աշխատակիցներն այսօր այցելել են նրանց, փոխանցել Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքն ու դրամական պարգևներ՝ տոնի հերոսներին:

Հայաստանը մշտապես հաղթանակներ է տոնում նաև մարզաշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում: Հաղթական այս օրը մենք անդրադարձել ենք նաև մեր մարզիկների նվաճումներին, որոնք, որպես կանոն, մեծ առաքելություն ունեն Հայաստանի հանրահռչակման գործում: Մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանն օրն անցկացրել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ, ով դեպի ոսկե մեդալ տանող ճանապարհին գեղեցիկ հաղթանակ էր տոնել նաև թուրք ըմբիշի նկատմամբ:

Մայիսյան եռատոնի առթիվ այսօր մայրաքաղաքի սրտում արդեն չորրորդ անգամ անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով մասշտաբային միջոցառումը՝ քայլերթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը, հարգանքն ու հպարտությունը կերտած հաղթանակների նկատմամբ: Քայլերթի կազմակերպման և անցկացման գործում այս տարի ևս մեծ աջակցություն են ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բազմամարդ քայլերթի մասնակիցներն անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, ճանապարհին նրանց է միացել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել մարդիկ, որոնք այսօր էլ անձնվիրաբար ծառայում են հայրենիքին` շատ հաճախ վտանգելով իրենց կյանքը հատուկ նշանակության գործողությունների ժամանակ: Նրանց ժամանակը քիչ է. մարտական դիրքերը մշտապես նրանց են սպասում, բայց երբեմն հասցնում են բարձրանալ Եռաբլուր` որդիներին ծանոթացնելու հայերի հերոսական պատմություններին: 8-ամյա Տիգրանի հայրը, ով հատուկ զորքերի սպա է, նրանցից մեկն է. հակառակորդին հետ է շպրտել դիվերսիոն գործողությունների ժամանակ, վիրավորվել ապրիլյան պատերազմի օրերին: Ապրիլյանի տղաներից Գրիգորի զինվորական մայրն էլ, Տիգրանի հոր պես, միշտ պատրաստ է կանգնել սահմանին: Նրանց ուշագրավ պատմությունները՝ Վոլոդյա Հովսեփյանի տեսանյութում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։