Items filtered by date: Շաբաթ, 02 Նոյեմբերի 2019
Շաբաթ, 02 Նոյեմբերի 2019 20:00

Անցուդարձ 02.11.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 02 Նոյեմբերի 2019 20:00

Էպիկենտրոն 02.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՖԲ-ի ուղիղ հեռարձակման միջոցով անդրադարձել է Հանրապետության թիվ 1 առանձնատան նորոգման վերաբերյալ լուրերին: Փաշինյանը բամբասանք է համարել մամուլի հրապարակումներն այն մասին, որ առանձնատան բարեկարգման վրա վերջերս ծախսվել է 2 միլիոն դոլար: Առանձնատան սենյակներով շրջելուց, գույքը և վերջին մեկ ու կես տարվա փոփոխությունները ցուցադրելուց հետո Փաշինյանն ասել է, որ հանրապետության ղեկավարի առանձնատունը երբևէ չի կարող սեփականաշնորհվել: Վարչապետը նաև պարզաբանել է իր հասցեին հնչող մեկ այլ մեղադրանք, թե ինչու է մասնավոր թանկարժեք օդանավով այցելել Միացյալ Նահանգներ:

Երևանի կենդանաբանական այգի 3-րդ գիշերը շարունակ թափառող շների ոհմակ է ներխուժել: Այս անգամ այգու աշխատակիցները մասնագետների հետ կարողացել են մի քանիսին վնասազերծել` թմրեցնելու միջոցով : Աշխատակիցները մանրամասներ են ներկայացրել գիշերային «հատուկ օպերացիայից»: Դեռևս պաշտոնավարող տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ ասել է, թե ինչու է հրաժարականի դիմում գրել: Հայկ Նավասարդյանի տեսանյութը:

Ճերմակ ձյան հաստ շերտով են պատվել Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի մարզերի բազմաթիվ բնակավայրեր: Առաջին ձյունը , սակայն, անսպասելի չի եղել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել էր տեղումների մասին: Վաղը լուսադեմից սկսած արդեն երկինքը լիարժեք կպարզվի, և տեղումները բոլոր մարզերում կդադարեն: Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութը:

Ներկայացվող տեսանյութը օծանելիքների համաշխարհային ու հայտնի ցուցահանդեսները գրաված, աշխարհահռչակ պարֆյումերների ուշադրությանն արժանացած Ծովակի մասին է: Նա հայ երիտասարդ է, ուսանող, որին տնտեսագիտական գիտելիքները, աստղերի նկատմամբ հետաքրքրությունն ու յուրահատուկ բույրերի հանդեպ սերը ստիպել են դառնալ Հայաստանի գուցե միակ, բայց ամենաերիտասարդ պարֆյումերը: Ծովակ Ոսկանյանն Աիդա Կարապետյանին պատմել է իր առաջին բույրի ստեղծման, առաջին փորձերի ու «Էպիկենտրոն» անունով եթերայուղի ստեղծման պատմությունը:

Ի՞նչ հեռանկարներ և փորձ ունի շինշիլաբուծությունը Հայաստանում: Մեր երկրում գյուղատնտեսության այլընտրանքային ճյուղերից մեկը համարվող շինշիլաբուծությունը զարգացման փուլում է: «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամն այս գործունեությամբ զբաղվող անհատների համար սեմինար է կազմակերպել, ներկայացրել ոլորտի հեռանկարները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։