×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Շաբաթ, 16 Հունիսի 2018
Շաբաթ, 16 Հունիսի 2018 23:58

Ես կամ 16.06.2018 Վահե Զիրոյան

Published in Ես կամ

Ինչպե՞ս են սնվում ու ի՞նչ որակի համազգեստ են կրում զինվորներն արդեն գաղտնիք չէ: Բանակ -  հասարակություն կապը ամրապնդելու նպատակով էլ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է սննդամթերքի և զինվորների իրերի տեսականու  ցուցադրության: Նրանց պատրաստած սնունդն էլ  համտեսելու հնարավորություն  են ունեցել  բոլորը:

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասաբերությունն անցյալ տարի կազմել է 88.5 տոկոս: 2018 թվականի առաջին հինգ ամիսներին այն ավելի ցածր է: «Վնասաբերության անկումը պետության համար այնքան էլ լավ չէ»,- քաղաքացիների հետ հանդիպում-զրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գումարները մնում են ապահովագրական ընկերություններին, այնինչ կարող էին ծախսվել առողջապահության համար: Վնասաբերությունը նվազեցնելու համար տարբերակներ են մշակվել:

Շաբաթ, 16 Հունիսի 2018 20:44

Անցուդարձ 16.06.2018

Published in Անցուդարձ

Կառավարության  որոշմամբ՝  դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրի իրականացման կարգի ընդունումից հետո, մի շարք երիտասարդ մայրիկներ շտապում են գրանցվել իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններ: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 200 շահառուի համար: Աջակցությունը  տրամադրվում է երեխայի մինչև 2 տարին լրանալը: Ի ՞նչ առաջնահերթությամբ պետք է ընտրվեն տվյալ անձինք և ինչ չափորոշիչներ են գործում դայակի ընտրության հարցում ի ՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում, Էպիկենտրոնի անդրադարձը:

Այնթապ գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ որոնվում է: Հունիսի 8-ին ժամը 17-ին  նա դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հայկն աուտիզմ ունի և չի խոսում: Նրան  գտնելու համար արդեն 8 օր է  որոնողական աշխատանքներ են իրականացնում  ոստիկանությունը և ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները: Նրանց են միացել նաև կամավորները,  որոնք խմբերի բաժանված,  տարբեր ուղղություններով փնտրում են Հայկին:

Կենդանաբանական այգում տուբերկուլյոզը վերացված է: Վերջին օրերի աղմկահարույց դեպքի մանարամասները պարզելու համար մեր նկարահանող խումբը այցելել է այգի, զրուցել գլխավոր կենդանաբույժի հետ: Նա հավաստիացրել է, որ երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ տուբերկուլյոզով հիվանդ կենդանիները կենթարկվել են էվթանազիայի: Արամ Արարատյանի անդրադարձը:

Վաղ առավոտից Էջմիածնում կրքերը լարված են եղել :Նախ ԱԱԾ-ն  է հատուկ գործողություններ է  իրականացրել, իսկ երեկոյան զուգահեռ անցկացվող հանրահավաքներ են ընթանում: ԱԱԾ-  ն առավոտյան հատուկ գործողություններ է իրականացրել Մանվել Գրիգորյանի, Արթուր Ասատրյանի առանձնատներում, Էջմիածնի քաղաքապետարանում, Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային բաժանմունքում:Ավելի ուշ Արթուր Ասատրյանին բերման են ենթարկել: ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մեքենա է նստել նաև ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակից քիչ հեռու  կայանած մեքենայում  էլ ոստիկանները զենքեր են հայտնաբերել։

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։