Արաբական Միացյալ Էմիրություններում հրապարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով Հայաստանում ներդրումային առավելությունները: Global FDI reports գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոնան տեղեկացրել է, որ հասանելի է նաև օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը:
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարության և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության միջև: Այն կնպաստի էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը:
Կառավարությունն այսօր անցկացրել է վերջին դռնբաց նիստը: Վարչապետը հանձնարարել է ավելի բարձր մակարդակի հասցնել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանումը:
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է: Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության մատուցած պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը: Նախագահ Սերժ Սարգսյանը այնուհետեւ Վատիկանում մասնակցել է Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է հերթական խոշորածավալ նախաձեռնությունը: Ուշադրության առանցքում կրկին եղել են հասարակության խոցելի խմբերն ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքները: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հայտնել է, որ վերջին օրերին անձամբ Գագիկ Ծառուկյանին նամակով դիմել են հարյուրավոր քաղաքացիներ: Որոշում է կայացվել ընդառաջելու բոլորի խնդրանքներին:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է հերթական խոշորածավալ նախաձեռնությունը: Ուշադրության առանցքում կրկին եղել են հասարակության խոցելի խմբերն ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքները: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հայտնել է, որ վերջին օրերին անձամբ Գագիկ Ծառուկյանին նամակով դիմել են հարյուրավոր քաղաքացիներ: Որոշում է կայացվել ընդառաջելու բոլորի խնդրանքներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv