Items filtered by date: Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018
Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018 23:10

Էպիկենտրոն 23.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստելու է տարածաշրջանում հակամարտությունների հակազդմանը: Ռուսաստանի նախագահի խորհրդականը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարարն էլ վստահեցրել է՝ նման օրակարգ չկա: Նրանք նաև ամփոփել են Երևանում անցկացված Եվրասիական շաբաթը, նշել, որ հայ գործարարները հետաքրքրված չէին Երևանում ընթացող տնտեսական ֆորումով:

Խորհրդարանում այսօր նաև հայտարարությունների ժամ էր, որը հնարավոր է վերջինը լինի 6-րդ գումարման ԱԺ-ի պատմության մեջ: Պատգամավորներն ամփոփել են իրենց ներակայացրած քաղաքական ուժերի գործունեությունը, անդրադարձել ներքաղաքական ամենահրատապ հարցերին: Հայտարարությունների ժամը մեկնարկել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների տոտալ բացակայությամբ: Ահարոն Հայրապետյանն է պատմում:

Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018 20:46

Անցուդարձ 23.10.2018

Published in Անցուդարձ

«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ կոչ անելով, սակայն, չընտրել նրան: Նա նշել է, որ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Իսկ խորհրդարանի հերթական նիստը սկսվել է Ընտրական օրենսգրքի նախագծի տապալմանը վերաբերվող դիտարկումներվ: Նախագիծը ևս մեկ անգամ Ազգային ժողով բերելու համար ստորագրահավաք են նախաձեռնել «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Մինչև կեսօր անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվել են: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը կքննարկի երկուշաբթի:

Հայտնի են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ան պետական կրթական մրցանակ»-ի 2018 թվականի լավագույն ուսանողներն ու աշակերտները: Հանրապետության վարչապետի նստավայրում տեղի է ունեցել նրանց պարգևատրման արարողությունը: Դրամական պարգևներն ու պատվոգրերը հանձնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Նոր Հայաստանում հաջողության գրավականն այն չէ, թե ով ում բարեկամն է, ով ում հետ ավելի երկար շփվելու կամ հաճախ շփվելու հնարավորություն ունի կամ ով ում ինչպես է վերաբերվում: Նոր Հայաստանում յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հաջողության սահմանը»,- ասել է Փաշինյանը: Նա մրցանակակիրներին կոչ է արել երբեք չկանգնել ոչ մի խոչընդոտի ու արգելքի առաջ:

Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 23.10.2018

Published in Մուլտիկնիկ

Այս գիշեր Արգենտինայից հայրենիք է ժամանել Հայաստան օլիմպիական պատանեկան հավաքականը , որը Բուենոս Այրեսում մասնակցում էր պատանեկան օլիմպիական խաղերին: Հիշեցնենք, որ կարևորագույն այդ ստուգատեսում մեր մարզիկները նվաճել են մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Հայ մարզիկներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և հարյուրավոր մարզասերներ: Այնտեղ է եղել նաև էպիկենտրոնի նկարահանող խումբը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման   գործընթացի նոր սկիզբ Հայաստանում:  BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ  OMNIA Tech ընկերության պատվիրակության , ընկերության գործընկեր հանդիսացող  40  երկրներից ժամանած դեսպանների և ավելի քան 1500  փորձագետների մասնակցությամբ անցկացվել է  ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված   խոշոր սեմինար:  Մասնակիցները կարևոր իրադարձություն են  համարել  Օմնիա Թեք ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի  գործակցությամբ աշխարհում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացումը Հայաստանում: Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ վստահությունը՝  ավելի քան 50 հեղինակավոր ընկերություններ   ցանկություն են հայտել որպես գործընկեր աշխատելու նորաբաց մայնինգ ֆերմայում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացի նոր սկիզբ Հայաստանում: BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ OMNIA Tech ընկերության պատվիրակության , ընկերության գործընկեր հանդիսացող 40 երկրներից ժամանած դեսպանների և ավելի քան 1500 փորձագետների մասնակցությամբ անցկացվել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված խոշոր սեմինար: Մասնակիցները կարևոր իրադարձություն են համարել Օմնիա Թեք ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի գործակցությամբ աշխարհում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացումը Հայաստանում: Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ վստահությունը՝ ավելի քան 50 հեղինակավոր ընկերություններ ցանկություն են հայտել որպես գործընկեր աշխատելու նորաբաց մայնինգ ֆերմայում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։