Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի հոգեհանգստի արարողությունը: Նա մահացել է հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Միայնակ Գայլի մարտական ընկերները, հարազատները, համագյուղացիները, Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամները, և նրան ճանաչող հարյուրավոր քաղաքացիներ: Վաղը, հոկտեմբերի 14-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում վերջին հրաժեշտը կտան ազատամարտիկին: Իսկ ժամը 14-ին՝ Եռաբլուր Զինվորական պանթեոնում տեղի կունենա հուղարկավորությունը:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չափազանցված է համարել Մանվել Գրիգորյանի՝ առողջական ծանր վիճակի մասին խոսակցությունները: Նա նաև հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր մոտ եղած զենքերը ոչ մի կապ չունեն Մարտի 1-ի հետ: Խաչատրյանը չափազանցված է համարել Մանվել Գրիգորյանի՝ առողջական ծանր վիճակի մասին խոսակցությունները: ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն էլ նկատել է, որ սահմանադրությունը հնարավորություն տալիս է Աժ-ն լուծարելու՝ առանց վարչապետի հրաժարականի:
Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը: Երդմնակալությանը մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, հասարակական գործիչներ:Հայկ Մարությանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն մայրաքաղաքի բնակիչների: Աիդա Կարապետյանն է պատմում:
Ադրբեջանին խիստ մտահոգել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցակացումը: Այս երկրից ուշի- ուշով հետևել են Երևանյան միջոցառումներին ու արձագանքել սեփական ոճով: Բաքվի շահերը սպասարկող փորձագետները կրկին հանդես են եկել հայտարարություններով, որոնք դժվար է այլ կերպ որակել, քան քարոզչական հիստերիա:
Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը,-այսօր հայտարարել է Արդարադատության նախարարը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այն լինելու է ամենածավալուն համաներումը: Հոկտեմբերի 4-ին Կառավարությույունը որոշման նախագիծը քննարկել է հոկտեմբերի 4-ին՝ դռնփակ ռեժիմով: Ընդգրկու՞ն է լինելու արդյոք առաջին հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակին նվիրված համաներումը, ո ՞ր հոդվածների վրա է տարածվելու և ի՞նչ խնդիր է լուծելու: Թեմային անդրադարձել է Արթուր Հակոբյանը:
Բարգավաճ Հայաստան Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: ԲՀԿ ղեկավարն անդրադարձել է ինչպես արձանի բացման նպատակին և հայ-ուկրաինական հարաբերություններին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv