×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրության համաձայն շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքման գործում կան որոշակի խոչընդոտներ: Դրանք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես մասնավոր կազմակերպությունների միջոցով իրականացվող շինարարական ծավալների,- նշել է գործադիրի ղեկավարը: Նա հանձնարարել է արձանագրել շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության  ապահովման և տվյալների հավաքման իրական վիճակը:

 Կարեն Կարապետյանը ներկայացրել է մակրոտնտեսական ցուցանիշների աճը և 2018 թվականին նախատեսված բյուջեի եկամուտները, դեֆիցիտը և ծախսը: Անդրադառնալով ներդրումներին, Կարեն Կարապետյան հիշեցրել է, որ կառավարության  հայտարարած 830-850 մլն դոլարի ներդրումը ներառում են պետական եւ մասնավոր ներդրումները: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ հարկային նոր օրենսգրքում կան կետեր, որոնք ընդունվել են դժվարությամբ:

 Անհատ տնտեսվարողները դեմ են հունվարի մեկից շրջանառության մեջ մտնող  հարկային նոր օրենսգրի որոշ դրույթներին: Ձեռներեցների համար ավելանում է թղթաբանությունը, կոշտացվում է վարչարարությունը: Ծառուկյան դաշինքի պատգամավորները անհատ տնտեսվարողների կողքին են լինելու  խնդրի լուծման հարցում:

2018 թ. պետական բյուջեի նախագիծն այսօր քննարկել է նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, նաև հանրապետության մարզպետները ներկայացրել են գալիք տարի իրենց ղեկավարած նախարարություններին և մարզպետարաններին հատկացված ֆինանսներն ու պատասխանել պատգամավորների հարցերին:

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Եվրամիության շրջանակային համաձայնագիրը բավական հավակնոտ է ստացվել։  Փաստաթղթի իրականացումը Եվրոպական Միության հետ մեր երկկողմ հարաբերություններում կարևոր քայլ կհանդիսանա,- ասել է փոխարտգործնախարարը: Ծառուկյան խմբակցության պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ է սպասվում վիզաների ազատականցման համար եւ արդյոք համաձայնագրի ստորագրումը վերջնական է թե ոչ:

Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 12:59

Էպիկենտրոն 02.11.2017

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 12:57

Անցուդարձ 02.11.2017

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։