Գլխավոր դատախազն ԱԺ-ում անդրադարձել է վերջերս Սյունիքում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին,իր հասցեին ուղղված մեղադրանքներին և «Մարտի 1»-ի գործին:«Դատարանները կողմնակալ են»,-հայտարարել է Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Փաշինյանին հայհոյած քաղաքացիներին ազատ արձակելու որոշումներին: Գլխավոր դատախազը նշել է, որ եթե «Մարտի 1»-ի գործով իրենց դիմումը ՍԴ-ն չբավարարի,ապա վարույթում եղած մեղադրանքի մասով անելիքը կավարտվի:Դավթյանն անդրադարձել է նաև մեղադրանքներին,թե ինքն է տապալել «Մարտի 1»-ի գործը: