15 օրում իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում: Օրեր առաջ ներկրվեց ռուսական պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը: Առողջապահության նախարարության մասնագետը հայտարարել է,որ առաջիկայում հանրապետությունը կստանա նաև երրորդ տեսակի՝ չինական պատվաստանյութը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը ներկայացրել է Կովիդի դեմ պատվաստումների օրացույցի փոփոխությունները:Ըստ դրանց՝ «Աստրազենեկա»-յով կարող են պատվաստվել նաև երիտասարդները: