Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը: Երդմնակալությանը մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, հասարակական գործիչներ:Հայկ Մարությանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն մայրաքաղաքի բնակիչների: Աիդա Կարապետյանն է պատմում: