2018 թ. պետական բյուջեի նախագիծն այսօր քննարկել է նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, նաև հանրապետության մարզպետները ներկայացրել են գալիք տարի իրենց ղեկավարած նախարարություններին և մարզպետարաններին հատկացված ֆինանսներն ու պատասխանել պատգամավորների հարցերին: